Դիզի-Լախամուլա և Ուշգուլի-Լասդիլի հատվածներում ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Դիզի-Լախամուլա և Ուշգուլի-Լասդիլի հատվածներում երթևեկությունն արգելված է։
«Ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով ժամանակավորապես սահմանափակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ներքին պետական նշանակության ավտոճանապարհի կմ90-կմ100 (Դիզի-Լախամուլա) և կմ185-կմ192 (Ուշգուլի-Լասդիլի) հատվածներում:
Մայրուղու կմ 30-կմ 89 (Ջվարի-Դիզի) և կմ 101-կմ 184 (Լախամուլա-Ուշգուլի) հատվածներում տրանսպորտային միջոցների տեղաշարժը կցորդիչով, կիսակցորդիչով և M3 կատեգորիայի 22 նստատեղից ավելի տրանսպորտային միջոցներով (բացառությամբ՝ վարորդի նստատեղը) տեղաշարժը արգելված է, իսկ մնացած մասում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Ավտոճանապարհի կմ1-Կմ29 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։