Դիզայներ Կենզո Տակադան 81 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից
Ճապոնացի նորաձևության մասնագետ Կենզո Տակադան 81 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Կենզոն մահացել է հոկտեմբերի 4-ին, Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում: Նրա մահվան պատճառը «կովիդ 19»-ի բարդացված ձևն էր:
«Սի Էն Էնը» գրում է, որ Տակադան նորաձևության աշխարհում երևացել է 1970 թվականին և նրա դիզայնը մշտապես աչքի էր ընկնում հստակ գույներով և քաոսային պրինտներով:
Վերջին տարիներին նա ղեկավարում էր «K-3» բրենդը: