Դիմում ենք միջազգային համադաշնությանը, գնահատել Ռուսաստանի ագրեսիվ հայտարարությունները և թույլ չտան Լուգարի կենտրոնի հաջող աշխատանքը դնել կասկածի տակ. Արտգործնախարարություն
Դիմում ենք միջազգային համադաշնությանը, գնահատել Ռուսաստանի ագրեսիվ հայտարարությունները և թույլ չտան Լուգարի կենտրոնի հաջող աշխատանքը դնել կասկածի տակ. Արտգործնախարարություն

Չնայած այն բանին, որ Վրաստանը չունի Ռուսաստանի մոտ ոչ մի երկկողմանի իրավական պարտավորություն այս հարցով, Վրաստանը պատրաստ է անցկացնել ևս մեկ վարժություն/այց կենսաբանական զենքի արգելման հռչակագրի շրջանակներում, այդ թվում ռուս փորձագետների մասնակցությամբ,- այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության մեկնաբանությունում, որտեղ մեկնաբանվել է Լուգարի լաբորատորիայի վերաբերյալ Ռուսաստանի դաշնության հայտարարությունները:

«Մայիսի 26-ին, երբ Վրաստանը անկախության օրվա առթիվ շնորհավորանքներ էր ստանում հարևան և գործընկեր երկրներից, տարածվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտի հերթական կեղծ մեղադրանքները, կապված  Ռիչարդ Լուգարի անվան ​​հանրային առողջության հետազոտական ​​կենտրոնի գործունեությանը:

Վերոնշյալ ապատեղեկատվությունը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ կենտրոնի գործունեությունը համարվել է կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի կառավարության որոշիչ գործոններից մեկը և նրա գործառույթները բարձր են գնահատվել վրաց հասարակության և միջազգային հանրության կողմից:

Վրաստանի համապատասխան գերատեսչությունները բազմիցս հստակեցրել են կենտրոնի կարգավիճակը և գործառույթների մանրամասները, սակայն Ռուսաստանի մշտական ​​սադրանքները մեզ ստիպում են կրկին անդրադառնալ այս հարցին, որով նախևառաջ, ցանկանում ենք գրավել միջազգային հանրության ուշադրությունը»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում նշում են, որ Ռիչարդ Լուգարի անվան ​​հանրային առողջության հետազոտական ​​կենտրոնը գործում է որպես հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի միավոր:

«Հաստատությունը իր գործունեությունը սկսել է 2013 թվականին և հանդիսանում է հիվանդությունների համավարակաբանական հսկողության լաբորատոր ցանցի ամենաբարձր մակարդակի հաստատություն, որը Վրաստանի հանրային առողջապահական համակարգի ուղորդման կենտրոնն է:

Օբյեկտի շինարարությունը սկսվել է 2004 թվականին, ԱՄՆ-ի և Վրաստանի կառավարությունների միջև 1997 թվականին կնքված  համաձայնագրի և 2002 թվականին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ձևակերպված համաձայնագրի հիման վրա»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Գերատեսչությունում ասում են նաև, որ Լուգարի կենտրոնը, իր սարքավորումներով, ամբողջովին պատկանում է Վրաստանի կառավարությանը, և 2018 թվականից ի վեր կենտրոնի գործունեությունը ֆինանսավորվում է Վրաստանի կառավարության կողմից: Ըստ նրանց, կառուցվածքային առումով, Լուգարի կենտրոնը համարվում է հիվանդությունների վերահսկման կենտրոնի կառուցվածքային մաս:

Կենտրոնում գործում է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմիցն արտոնագրված երեք վարակաբանական լաբորատորիա, բացի այդ գործում են տարբեր միջազգային աստիճաններ ունեցող լաբորատորիաներ:

Լուգար կենտրոնի լաբորատոր հնարավորություններից օգտվում է նաև գյուղատնտեսության նախարարության լաբորատորիան (LMA) և Էլիավայի անվան բաքտերիոֆագի գիտահետազոտական ​​ինստիտուտը: Բացի այդ, կենտրոնի հնարավորությունները լայնորեն օգտագործվում են տարբեր երկրների, այդ թվում հարևան երկրների համապատասխան համալսարանների մագիստրոսները և դոկտորանտները, գիտական ​​հետազոտություններ անցկացնելու համար:

Այսպիսով, կենտրոնի ենթակառուցվածքների վերաբերյալ ցանկացած հետազոտություն կամ գործունեություն իրականացվում է համապատասխան մասնագետների կողմից և միայն Վրաստանի իրավասու մարմինների համակարգմամբ: Ամերիկացի գործընկերները ոչ մի դեր և գործառույթ չունեն կենտրոնի առջև դրված խնդիրները լուծելու հարցում, մանավանդ որ նրանք հնարավորություն չունեն անցկացնել որևէ տեսակի անկախ հետազոտություն»,- ասել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Վրաստանը կատարում է իր միջազգային պարտավորությունները` կենսաբանական զենքի արգելման հռչակագրին համաձայն:

Գերատեսչությունում ասում են, որ Ռուսաստանի կոպիտ և ագրեսիվ ապատեղեկատվության ֆոնին, որի միակ նպատակը կարող է լինել Լուգարի կենտրոնի աշխատանքի վրա ստվեր գցելը, Վրաստանը չի տեսնում կենտրոնում միակողմանի այցերի քննարկման հնարավորություն: