Գիորգի Գախարիան հիվանդությունների վերահսկման կենտրոնի և Լուգարի լաբորատորիայի աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել իրականացրած աշխատանքի համար
Գիորգի Գախարիան հիվանդությունների վերահսկման կենտրոնի և Լուգարի լաբորատորիայի աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել իրականացրած աշխատանքի համար

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հիվանդությունների վերահսկման կենտրոնի և Լուգարի լաբորատորիայի աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել իրականացրած աշխատանքի համար

Կառավարության ղեկավարը, առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ միասին այցելել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն (NCDC) և Ռիչարդ Լուգարի ​​անվան հանրային առողջապահության հետազոտական ​​կենտրոն:

Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, Գիորգի Գախարիան ընդգծել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի մեծ ներդրումը համավարակի դեմ պայքարում և նշել, որ հենց կենտրոնի վաստակն է, որ Վրաստանը մինչ համավարակի տարածումը իրականացրել է կարևոր կանխարգելիչ միջոցառումներ:

Վարչապետի խոսքով, կենտրոնի աշխատակազմի արհեստավարժության և մեծ ջանքերի արդյունքն այն է, որ այսօր երկրում համավարակաբանական իրավիճակը վերահսկվում է:

Վարչապետը ծանոթացել է նաև Լուգարի ​​անվան լաբորատորիայի աշխատանքի հիմնական սկզբունքների հետ, որը ստեղծվել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ և 2013 թվականի մայիսին պետության կողմից հանձնվել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն և փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, վարչապետին փոխանցել են մանրամասն տեղեկություն, լաբորատորիայում ընթացող հետազոտությունների վերաբերյալ, այդ թվում «կովիդ  19»-ի հետազոտությունները, որը լաբորատորիայում իրականացնում է հունվարի 30-ից:

Նշվել է, որ թեստավորման ընդլայնմանը զուգահեռ, ախտորոշման մեջ ներգրավվել է 18 լաբորատորիա. Եթե մարտ ամսվա ընթացքում ամեն օր իրականացվում էր 73 հետազոտություն, ապա ամռանը, կոնկրետ օգոստոսին այդ թիվը հասնելու է 4000-ի, իսկ աշնանը օրեկան կատարվելու է մինչև 10 000 թեստ:

Ըստ Վրաստանի վարչապետի, վերջին չափանիշներով հագեցած լաբորատորիայի առկայությունը երկրում թույլ է տալիս արդյունավետորեն ախտորոշել և վերահսկել տարբեր վտանգավոր հիվանդությունները:

Գիորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել Վրաստանի ռազմավարական գործընկերոջը ` Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որի աջակցության արդյունքում այսօր հաջողությամբ գործում է երկրի համար կարևորագույն ինստիտուտը: