Դիղոմիում բացվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի «Ավազա» նոր ֆուտբոլային կենտրոնը #1TVSPORT
Դիղոմիում բացվեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Ավազա» նոր ֆուտբոլային կենտրոնը։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներից բացի, բացման արարողությանը ներկա էին վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը։
Պատմական դպրոցը հիմնադրվել է վրացական ֆուտբոլի լեգենդ Միխեիլ Մեսխիի կողմից 1970 թվականին։ Վրաստանի անկախության շրջանում ենթակառուցվածքները վերանորոգվել են, ապա այն փոխանցվել է Քութայիսի «Տորպեդոյի» նախկին սեփականատեր «Վիսոլ» ընկերությանը։
2022 թվականին Թբիլիսիի քաղաքապետարանը մարզական համալիրը փոխանցել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆուտբոլային ենթակառուցվածքները կազմակերպելու պարտավորությամբ։
Ավազայում կառուցվել են նոր ստանդարտ և մինի-հրապարակներ՝ տրիբունաներով, տեղադրվել է լուսավորություն, կառուցվել է վարչական շենք, կազմակերպվել են հանդերձարաններ, ցնցուղներ, մրցավարների և բժիշկների սենյակներ։