Դեյվիդ Լեմին Ժնևում կհանդիպի իր ֆրանսիացի և գերմանացի գործընկերներին, ինչպես նաև Իրանի արտգործնախարարին

10:38, 20.06.2025

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին մեկնում է Ժնև, որտեղ կհանդիպի իր ֆրանսիացի և գերմանացի գործընկերներին, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին։

Հաղորդվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«BBC»-ի հաղորդմամբ՝ սա կլինի առաջին հանդիպումը իրանցի և արևմտյան առաջնորդների միջև այն բանից հետո, երբ Իսրայելը մեկ շաբաթ առաջ սկսեց օդային հարձակումները։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն նշել է, որ բանակցությունների նպատակը Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի դադարեցումն է։

Նմանատիպ