Դեյվիդ Լամի. Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, մենք կոչ ենք անում նրան շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34, 20.06.2025

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամը հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։

«Մենք շատ հստակ ասել ենք, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ», – ասել է Լամը Ժնևում Իրանի և նրա եվրոպացի գործընկերների միջև բանակցություններից հետո։

Լամը նշել է, որ իր եվրոպացի գործընկերները նույնպես աջակցում են Իրանի հետ քննարկումների շարունակմանը։

«Մենք կոչ ենք արել Իրանին շարունակել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ», – ասել է Լամը։

Լամը նշել է, որ սա վտանգավոր պահ է, և կարևոր է, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերածվի տարածաշրջանային սրացման։

Նմանատիպ