Դեն գցեք զենքը, թող սկսվի Զատկական զինադադարը, բայց ոչ այն բանի համար, որ կրկին լիցքավորեք և նորից կռիվ սկսեք. Հռոմի Պապ

16:35, 10.04.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային հաշտվել Սուրբ Զատիկի կապակցությամբ։ Այս մասին Հռոմի Պապը հայտարարել է Սուրբ Զատիկի տոնին նվիրված ուղերձում։

«Զենքերդ գցեք, թող սկսվի Զատկի զինադադարը, բայց ոչ զենքերը լիցքավորելու ու նորից կռիվ սկսելու համար, ոչ։ Զինադադար, որով մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բանակցությունների, ինչպես նաև պատրաստ լինել որոշակի զոհաբերությունների՝ ի շահ ժողովրդի»,- ասել է Պապը։

Հռոմի պապը բազմիցս կոչ է արել դադարեցնել պատերազմը։ Կաթոլիկական եկեղեցու առաջնորդդը Ուկրաինա ժամանելու պատրաստակամություն է հայտնել։

Նմանատիպ