Դեկտեմբերի 4-ին Ռուսթավելի պողոտայում 112-ի տեսահսկման տեսախցիկները վնասելու համար ձերբակալվել է մեկ անձ

Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, խմբային կատարված՝ առարկան վնասելու մեղադրանքով՝ դատավորի որոշման հիման վրա ձերբակալել են 1998 թվականին ծնված Գ.Խ-ին։

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա դեկտեմբերի 4-ին Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մեղադրյալը ուղեկցող անձանց հետ վնասել է Հանրային անվտանգության կառավարման կենտրոնի 112 հաշվեկշռում գրանցված տեսահսկման յոթ տեսախցիկ։ Ոստիկանության կատարված քննչական գործողությունների արդյունքում Գ.Խ.-ն ձերբակալվել է Թբիլիսիում»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Գերատեսչությունը նաև նշում է, որ ՆԳՆ-ն շարունակում է քննչական գործողությունները՝ հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով։

Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով, ինչը նշանակում է առարկայի խմբակային վնասում։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով։