Դավոսում, ներդրողների կողմից, Վրաստանի նկատմամբ կա առանձնահատուկ հետաքրքրություն. Մամուկա Բախտաձե
Դավոսում, ներդրողների կողմից, Վրաստանի նկատմամբ կա առանձնահատուկ հետաքրքրություն. Մամուկա Բախտաձե

Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն խոսել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի և վրացական պատվիրակության կողմից անցկացված հանդիպումների նշանակության մասին:

«Վրաստանի նկատմամբ կա առանձնահատուկ հետաքրքրություն: Ավելին, կան կոչեր այն մասին, որ մեր գործընկերների հետ կիսենք փորձն այն բարեփոխումների մասին, որոնք ներդրել ենք: Մենք կարևոր ուղերձներ ենք ստացել խոշոր կորպորացիաներից այնպիսի ոլորտների զարգացման տեսանկյունից, ինչպիսին է զբոսաշրջությունը, էներգետիկան, վերամշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Մի քանի ընկերություն արտահայտել է իր դիրքորոշումը, որ տարվա երկրորդ կեսից, նրանք Վրաստանում կսկսեն վարել ակտիվ տնտեսական գործունեություն, որն անչափ կարևոր է»,- հայտարարել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի պատվիրակությունն այսօր ավարտում է երկօրյա աշխատանքային այցը Դավոսում: