Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

14:07, 23.01.2019

Դավոսում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը զրուցել են Ղարաբաղի կոնֆլիկտի մասին: Նիկոլ Փաշինյանը «Facebook» սոցիալական ցանցում գրել է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումը տևել է ժամուկես:

Երկու երկրների առաջնորդները զրուցել են կոնֆլիկտի կարգավորման հետ կապված բանակցությունների գործընթացի առկա վիճակի մասին:

Ղարաբաղի կոնֆլիկտը քննարկման գլխավոր թեման էր Փարիզում, հունվարի 16-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Նմանատիպ