Դավիթ Զալկալիանին Վարշավայում հանդիպեց իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ

19:22, 02.12.2020

Վարշավա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպեց իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ:

Ըստ Վրաստանի Արտաքին գործերի նախարարության, նախարարներն ընդգծել են երկու երկրների սերտ գործընկերությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել ակտիվ աշխատանքը՝ առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու ուղղությամբ: Հանդիպմանը նշվել է տարածաշրջանում Լեհաստանի համար առաջնային գործընկերոջ՝ Վրաստանի դերը և ընդգծվել երկու երկրների պատմականորեն ձևավորված ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարություն, ազատություն և ինքնիշխանություն:

Վրացական կողմը շնորհակալություն հայտնեց Լեհաստանին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու համար, և նշեց, որ Լեհաստանի աջակցությունը հատուկ կարևորություն ունի մեր երկրի եվրոպական և եվրաատլանտյան օժանդակության նկատմամբ:

Այս համատեքստում կողմերը ողջունում են այն փաստը, որ Վրաստանը լեհ գործընկերոջ հետ միասին Լեհաստանից մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի արտաքին գործերի մինիստերիալին, որն անցկացվում է վիդեո ձևաչափով:

Ըստ Արտաքին գործերի նախարարության, Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպումներին ընդգծում է դաշինքի կայուն քաղաքական աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման նկատմամբ: Դավիթ Զալկալիանին շնորհակալություն հայտնեց իր լեհ գործընկերոջը համաճարակի ընթացքում Վրաստանին ցուցաբերած օգնության համար, այդ թվում՝ Լեհաստանում Վրաստանի քաղաքացիների հայրենադարձության հարցում:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը՝ համաճարակով պայմանավորված մարտահրավերները հաղթահարելու համար: Ընդգծվեց Լեհաստանի հետ առկա համագործակցության ձևաչափերի հետագա զարգացման կարևորությունը, այդ թվում՝ անվտանգության և տնտեսության ոլորտների ուղղությամբ:

Հանդիպմանը զրույցը շոշափել է նաև տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո ստեղծված անվտանգության միջավայրը:

Նմանատիպ