Դավիթ Զալկալիանին, հնարավոր է, ոչ պաշտոնական պայմաններում հանդիպի Սերգեյ Լավրովին

18:03, 26.09.2019

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, հնարավոր է, շվեյցարական կողմի միջնորդությամբ հանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Հանդիպումը կայանալու է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում, ոչ պաշտոնական պայմաններում:

Այսօր, տարածվել է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի մեկնաբանությունը, որում նա հայտարարում էր, որ Շվեյցարիայի կողմից հնչել է հետաքրքիր առաջարկ, նրանց կողմից տեղի կունենար հաղորդակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի տրվեր օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը քննարկելու հնարավորություն, թեկուզ՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձևաչափի շրջանակներում:

Նմանատիպ