Դավիթ Զալկալիանի. Դեպի Եվրոպա շարժվելու գործընթացը մեր երկիրը դարձնում է կայուն՝ բռնազավթման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար
Դավիթ Զալկալիանի. Դեպի Եվրոպա շարժվելու գործընթացը մեր երկիրը դարձնում է կայուն՝ բռնազավթման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար

Դեպի Եվրոպա շարժվելու գործընթացը մեր երկիրը դարձնում է կայուն՝ բռնազավթման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար, – Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասաց արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նախարարի խոսքով, արտաքին քաղաքականության ռազմավարության հիմնական գերակա ուղղություններից մեկը ապաբռնազավթումն է:

«Օկուպացիան և այն սպառնալիքները, որոնք օկուպացված տարածքներից գալիս են մեր անվտանգության հիմնական մարտահրավերն են: Հետևաբար, մեր արտաքին քաղաքականության ռազմավարության հիմնական գերակայություններից մեկը ապաբռնազավթումն է: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր եվրոպացի գործընկերների համար ստեղծենք այնպիսի միջավայր, որը նրանց հնարավորություն կտա օգնել մեզ նվազագույնի հասցնել այդ սպառնալիքները՝ երկրում կայունություն ապահովելու համար: Առանց կայունության զարգացում չկա, չի լինի նաև բարեկեցություն: Հետևաբար, մեր՝ որպես արտաքին թիմի հիմնական գործառույթներից մեկը երկրին սպառնացող սպառնալիքները նվազագույնի հասցնելն է:

Այն փաստը, որ ամբողջ աշխարհն այսօր բախվում է անվտանգության այդպիսի լուրջ խնդիրների և մարտահրավերների, դա Ռուսաստանի Դաշնության միջազգային պարտավորությունների չկատարման արդյունք է, ոչ միայն Վրաստանի, այլ նաև այն աշխարհաքաղաքական միջավայրի նկատմամբ, որում մենք ապրում և զարգանում ենք: Այնուամենայնիվ, դա խոչընդոտ չի հանդիսանա», – ասաց նախարարը:

Արտաքին գործերի նախարարի խոսքով, միջազգային ասպարեզում Վրաստանի օկուպացիայի հարցը հրատապ դարձնելու հետ մեկտեղ, Ռուսաստանն ավելի ու ավելի շատ տհաճություններ է զգալու և ստիպված կլինի կատարել հրադադարի իր պարտավորությունը:

«Հավատացեք, մեր վարած քաղաքականությամբ, նույն խաղաղության ծրագրով, նույն «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագայի համար» մենք առաջարկում ենք խաղաղ զարգացում օկուպացիոն գծի այն կողմում գտնվող մեր համաքաղաքացիների համար, առաջարկում ենք այն բարիքները, որոնք ունենք եվրոպական ինտեգրման ճանապարհին. Ազատ տեղաշարժ, նրանց համար լավագույն, արևմտյան կրթական տարածքներին ներգրավում, մեզ հետ ազատ առևտրի հնարավորության օգտագործում, միջազգային համադաշնության հետ նրանց համար գրավիչ երկիր կառուցում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները, ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են:

Համոզված եմ, որ միջազգային համադաշնության օգնությամբ, մեր հարցը բոլոր միջազգային ֆորումներում հրատապ դարձնելով, հնարավորինս անհարմարավետություն կստեղծենք Ռուսաստանի համար, որպեսզի նա իրեն պարտավորված զգա կատարել այն հիմքը, որի վրա հիմնված է Ժնևի բանակցային գործընթացը, 2008 թվականի հրադադարը և ներառյալ միջազգային անվտանգության մեխանիզմների պաշտպանությունը, փախստական անձանց վերադարձը: Ես և իմ բոլոր գործընկերները շատ ենք ցանկանում, որ այս արդյունքն այսօր տեղի ունենա, ուստի մենք պետք է շարունակենք ճանապարհը դեպի Եվրոպա: Դեպի Եվրոպա շարժվելու գործընթացը մեր երկիրը դարձնում է կայուն՝ բռնազավթման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար», – ասաց Զալկալիանին: