Դավիթ Զալկալիանի - ԱՄՆ-ի կոնգրեսում լսումները Վրաստանի բռնազավթված տարածքների մասին կայուն աջակցության ապացույցն է
Վրաստանի արտաքին գործերի նախարարի, Դավիթ Զալկալիանիի հայտարարությամբ, Վրաստանը ԱՄՆ-ի կողմից ունի աննախադեպ աջակցություն և կոնգրեսում, Հելսինկի հանձնաժողովում Վրաստանի տարածաշրջանների բռնազավթման 10 ամյակի կապակցությամբ լսումները այս ամենի ապացույցն են։
Նրա խոսքերով, վերջին շրջանում ԱՄՆ-ի կայուն երկկողմանի աջակցությունը արտահայտվեց ոչ միայն բարձրաստիճան այցերի փոխանակման դինամիկայի մեջ, այլև կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններում, հայտարարագրերում կամ հայտարարություններում:
«ԱՄՆ-ի Կոնգրեսում, որտեղ մենք ունենք երկկողմանի աջակցություն, մշտապես լսվում է Վրաստանի աջակցման հայտարարությունները և Հելսինկյան հանձնաժողովի լսումները այս ամենի ապացույցն են։ Սա վկայում է այն մասին, որ Վրաստանը ամերիկյան քաղաքական օրակարգում բավականին առաջնային տեղում է և մենք ապագայում ևս շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերության և մեր հիմնական գործընկերոջ կարծիքը համախմբելու համար», – հայտարարել է վարչապետը։
ԱՄՆ-ի կոնգրեսում, գործող Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողովի շրջանակներում, հուլիսի 17-ին տեղի ունեցավ լսումներ «Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնագրավումը և միջազգային կարգի խախտումը» թեմայով։