Պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն սեփական որոշմամբ լքում է խորհրդարանական մեծամասնության շարքերը:
Այս մասին Դավիթ Ճիճինաձեն հայտնել է Առաջին ալիքին:
Ինչպես նշել է պատգամավորը, խորհրդարանական մեծամասնության շարքերից հեռանալու մասին տեղեկությունը երեկ, անձամբ փոխանցել էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլուն:
Ճիճինաձեն ասում է, որ Բիձինա Իվանիշվիլին իրեն խորհուրդ է տվել կուսակցությունից հեռացնելը բողոքարկել քաղխորհրդին, սակայն պատգամավորը չի պատրաստվում դա անել:
Դավիթ Ճիճինաձեն նախատեսում է մեծամասնությունից հեռանալու մասին հայտարարություն անել հաջորդ շաբաթվա լիագումար նիստին, որից հետո օրենսդրական մարմնում գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: