Դավիթ Գարեջիի հարցով պատրիարքարանում հանդիպում է կայացել Ադրբեջանի դեսպանի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի հետ
Վրաստանի պատրիարքարանի մամլո կենտրոնի ղեկավար Անդրիա Ջաղմաիձեի հայտարարությամբ, մայիսի 4-ին և 5-ին Վրաստանի պատրիարքարանում կայացել է հանդիպում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովի և Համայն Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար փաշա Զադեի ներկայացուցիչ Ալի Ալիևի հետ: Հանդիպումների քննարկել են Դավիթ Գարեջիի հարցը:
«Պատրիարքարանն ակտիվ ներգրավվելու է Գարեջիի վանքի հետ կապված խնդիրների լուծմանը: Մայիսի 4-ին և 5-ին Վրաստանի պատրիարքարանում կայացել է հանդիպում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովի և Համայն Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար փաշա Զադեի ներկայացուցիչ Ալի Ալիևի հետ: Հարցը վերաբերում էր Դավիթ Գարեջիի հետ կապված կրքերի բորբոքմանը: Զրույցում ընդգծվել է, երկու երկրների միջև բարեկամական հարաբերությանն անհրաժեշտ է զգուշանալ և անթույլատրելի է սրել լարվածությունը, որ Գարեջիի վանական համալիրը կարևորագույն վրացական սրբություն է և ստեղծված խնդիրները պետք է արագ լուծել»,- նշված է Անդրիա Ջաղմաիձեի կողմից «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածած հայտարարությունում: