Դավիթ Գարեջիի գործով հարցաքննվել է Իրակլի Ղարիբաշվիլին
Դավիթ Գարեջիի գործով հարցաքննվել է Իրակլի Ղարիբաշվիլին

Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին գլխավոր դատախազությունում հարցաքննվել է Դավիթ Գարեջիի գործով:

Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են դատախազությունից:

Քննչական գերատեսչության տվյալներով, օտար երկրին Վրաստանի տարածքի մի մասը հանձնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու փաստով, երեկ հարցաքննվել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Դատախազությունում պարզաբանում են, որ հենց պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկությունները հիմք են դարձել հետաքննությունը սկսելու համար: