«Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն Ստրասբուրգում հանդիպել է էմիգրանտներին:
Կուսակցության մամլո ծառայության տեղեկությամբ, Բաքրաձեն և արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիները զրուցել են այն բարդությունների մասին, որոնց արտասահմանում բախվում են ամենօրյա իրականությունում:
Նախագահի թեկնածուն էմիգրանտներին է ծանոթացրել ծրագրի այն առաջնահերթությունները, որոնք վերաբերում են արտասահմանում վրաց էմիգրանտների օրինական աշխատանքին և արտասահմանում վրաց ուսանողների ֆինանսավորմանը: