Դավիթ Բաքրաձեն Ռուսթավիում հանդիպել է ընտրողներին
Դավիթ Բաքրաձեն Ռուսթավիում հանդիպել է ընտրողներին

«Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն կուսակցության առաջնորդների հետ, Ռուսթավիում հանդիպել է ընտրողներին:

Հանդիպմանը զրուցել են շրջանի խնդիրների մասին: Բաքրաձեի ընտրական շտաբի տեղեկությամբ, Ռուսթավիում ամենացավալի խնդիր է մնում գործազրկությունը և աշխատանքը կասեցված ձեռնարկությունների հարցը:

Ընտրողների հետ հանդիպմանը Դավիթ Բաքրաձեն խոսել է իր ծրագրի առաջնահերթությունների մասին. անվտանգություն և ներդրումներ, արտասահմանում ապրող Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանք, վրաց ուսանողների ֆինանսավորում արտասհմանում, թոշակների ավելացում: