Դավիթ Բաքրաձե - Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեք չեն եղել այսքան սերտ
Դավիթ Բաքրաձե - Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեք չեն եղել այսքան սերտ

Հուլիսի 17-ին ԱՄՆ-ի կոնգրեսում գործող Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) շրջանակներում տեղի ունեցավ լսումներ «Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթումը և միջազգային կարգի խախտում» թեմայով։

Հանձնաժողովի անդամների առջև զեկույցով ելույթ ունեցան ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն, Heritage Foundation-ի հետազոտող Լուկ Կոփը, U.S. Atlantic Council-ի գործադիր փոխնախագահ Դեիմոն Վիլսոնը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Դավիթ Բաքրաձեն նիստի մասնակիցներին մանրամասն տեղեկություն տվեց Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակի և մարդու իրավունքների պաշտպանության անկյունից ստեղծված ծանր իրավիճակի մասին։

Վրաստանի դեսպանը խոսեց Վրաստանի կառավարության խաղաղության քաղաքականության եւ հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջազգային համագործակցության ներգրավվածության կարևորության մասին:

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի խոսքով Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն, որը ուղղված է դեպի այսպես կոչված ազդեցության գոտու պահպանմանը։

Դավիթ Բաքրաձեն ելույթի ժամանակ նաև նշեց, որ Վրաստանի կառավարությունը գործընկերներց սպասում է Օթխոզորիա-Տատունաշվիլիի ցուցակի մեջ մտնող անձանց դեմ պատժամիջոցների կիրառմանը։

2008 թ. Ռուսաստանի ագրեսիային և Բուխարեստի գագաթնաժողովի 10-ամյակում Հելսինկյան հանձնաժողովը փորձագետների հետ քննարկել է հակամարտության ներկա իրավիճակը և դրա ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի ու միջազգային անվտանգության վրա: Զեկուցողները նաեւ խոսել են բռնազավթման լուրջ հետեւանքների եւ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ երկրի ինտեգրման խորացման մասին։ Հատկանշական է, որ Հելսինկյան հանձնաժողովը կարեւոր դեր է խաղում ԵԱՀԿ-ի եւ ԵԱՀԿ անդամ-պետությունների նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության ձեւավորման գործում:

Սենատի Հելսինկյան հանձնաժողովի նիստում ելույթ ունենալով, ԱՄՆ սենատոր Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ռոջեր Ուիքերը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսն ու հասարակությունը պետք է շարունակի ցույց տալ Ռուսաստանի կողմից միջազգային նորմերի եւ ԵԱՀԿ-ի սկզբունքների խախտումները: Նրա խոսքերով, Վրաստանը եւ Ուկրաինան հանդիսանում են Ռուսաստանի միջազգային սահմանների խախտման փորձի ամենավառ օրինակները:

Սենատոր Բեն Քարդինի խոսքերով, Պուտինը պետք է իմանա, որ Վրաստանի ՆԱՏՕ-ում անդամակցությունը կախված է ոչ թե նրանից այլեւ վրաց ժողովրդի եւ դաշինքի գործընկերներից: