Դավիթ Բաքրաձե. Մեր խնդիրն է մինչև օրվա վերջ հասնել վերջնական համաձայնության
Այսօր մենք բանակցություններում դրական դինամիկա ունեինք, բայց նաև ցանկանում եմ ասել, որ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հանդիպումները կշարունակվեն, – Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո ասաց «Եվրոպական Վրաստանի» անդամ Դավիթ Բաքրաձեն:
Բաքրաձեն հույս ունի, որ համաձայնությունը ձեռք կբերվի մինչեւ օրվա վերջ:
«Մենք կունենանք ևս մեկ հանդիպում և, հուսով եմ, միասին կկարողանանք ավարտել գործընթացը և գտնել լուծում: Այսօրվա հանդիպմանը առաջընթաց է գրանցվել: Հուսանք՝ կկարողանանք համաձայնության գալ և երկիրը դուրս բերել ճգնաժամից: Մեր խնդիրն է մինչև օրվա վերջ հասնել վերջնական համաձայնության: Ես տրամաբանորեն կարող եմ ենթադրել, որ հանդիպում տեղի կունենա նաև իշխանության հետ», – ասաց Բաքրաձեն: