Դավիթ Բաքրաձե. Չեմ պատրաստվում զբաղեցնել ընդդիմության համար սահմանված որևէ պաշտոն
Դավիթ Բաքրաձե. Չեմ պատրաստվում զբաղեցնել ընդդիմության համար սահմանված որևէ պաշտոն

Խորհրդարանական մեծամասնության համար շատ դժվար է հեռանալ կոմիտեի նախագահների աթոռներից և արտոնություններից: Սակայն Շառլ Միշելի փաստաթղթի էությունն այն է, որ չպետք է լինի միակուսակցական կառավարում, իսկ ընդդիմությունը պետք է վերահսկողության լծակներ ունենա, – ասաց պատգամավոր Դավիթ Բաքրաձեն՝ խոսելով խորհրդարանում իշխանության բաշխման մասին:

Ըստ նրա, ընդդիմությունը պատրաստվում է հանդես գալ լրացուցիչ նախաձեռնություններով:

«Ես չեմ պատրաստվում զբաղեցնել ընդդիմության համար սահմանված որևէ պաշտոն: Այս հարցը ձգձգվում է, և ընդդիմության մի մասը պատրաստվում է հանդես գալ կոնկրետ լրացուցիչ նախաձեռնություններով՝ Շառլ Միշելի փաստաթղթի իրագործման գործընթացն արագացնելու համար: Ոչ միայն իշխանության, այլ նաև ընտրությունների, սահմանադրական փոփոխություններ կատարելու և դատարանի օրենքը փոխելու ուղղությամբ: Կարևոր ուղղությունները դադարեցված են», – ասաց Բաքրաձեն: