Դատախազությունից հայտնում են, որ երկու անձի մեղադրանք է առաջադրվել միանձնուհուն խմբակային բռնաբարելու և կողոպուտի համար
Դատախազությունից հայտնում են, որ երկու անձի մեղադրանք է առաջադրվել միանձնուհուն խմբակային բռնաբարելու և կողոպուտի համար

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ միանձնուհու նկատմամբ խմբակային բռնաբարության և խմբակային կողոպուտի համար։ Այս մասին հայտարարվել է դատախազությունում տեղի ունեցած ճեպազրույցում։

«ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 25-ին Խաշուրիի մունիցիպալիտետի Նզիմուխա գյուղում գտնվող եկեղեցու բնակելի խցում երկու անձ հարձակվել են միանձնուհու վրա և սպառնալիքներով գումար ու զարդեր պահանջել։ Մերժումը ստանալուց հետո նշված անձինք նրա նկատմամբ ֆիզիկական բռնության են ենթարկել և բռնաբարել նրան։ Նաև միանձնուհուց խլել են բջջային հեռախոսը, նորից ծեծել և թողել անգիտակից վիճակում։ Ամբաստանյալները եկեղեցուց վերցրել են նվիրատվության արկղերը, որոնց մեջ դրված գումարով, թաքնվել են դեպքի վայրից։

Իրավապահները ամբաստանյալներին ձերբակալել են նոյեմբերի 26-ին։ Նրանք մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով և 4-րդ մասի «ա» ենթակետով (բռնաբարություն, որը կատարվել է խմբով, տուժողի նկատմամբ առանձնակի դաժանությամբ) և 179-րդ հոդվածով։ 2-րդ մասի «բ» ենթակետով և 3-րդ մասի «բ» ենթակետերով (ավազակություն, որը կատարվել է խմբով, ապօրինի մուտքով բնակարան (բնակելի խուց)), որը նախատեսում է պատիժ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում.

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան՝ ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությամբ։ Խստորեն հայտարարում ենք, որ Վրաստանի դատախազությունը նման հանցագործությունների համար վարում է խստագույն քրեաիրավական քաղաքականություն, և բռնության բոլոր մեղավորները խստագույնս կպատժվեն օրենքի սահմաններում», – ասված է դատախազությունից։