Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Օնիի մունիցիպալիտետի Շքմերի գյուղում պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախության համար
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Օնիի մունիցիպալիտետի Շքմերի գյուղում պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախության համար: Տեղեկատվությունը հրապարակում է Վրաստանի դատախազությունը։
«Ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ այս տարվա օգոստոսին, Օնիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ներկայացուցիչը Շքմերիում մի անձի խոստացել է, որ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ իր գործունեության տարածքում գտնվող անտառային ֆոնդի տարածքից առանց որևէ թույլտվության կհանի օգտակար հանածոներ՝ 180 պարկ տորֆ։ Դրա դիմաց քաղաքապետարանի ներկայացուցիչը օգոստոսի 15-ին շորթել է նշված անձից գումար և փորձել խարդախությամբ ստանալ 1800 լարի։
Մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19.180-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և 3-րդ մասի «ա» ենթակետերով (պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախության փորձ), որը նախատեսում է տուգանք կամ 6-ից 9 տարի ազատազրկում։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։