Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել մետրոյի «Պետական համալսարան» կայարանում դիտավորյալ սպանության համար
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար։
«ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 10-ին Թբիլիսիի մետրոյի «Պետական համալսարան» կայարանում մեղադրյալն առանց շարժառիթների, առանց որևէ պատրվակի, ծայրահեղ դաժանությամբ՝ ուղևորների ներկայությամբ հրել է կանգնած անհայտ անձին և նետել երկաթգծի վրա, ինչի ժամանակ երթևեկող գնացքը բախվել է ընկած տղամարդուն։ Ստացած վնասվածքների հետեւանքով նշված անձը տեղում մահացել է»,- ասված է դատախազության տեղեկատվության մեջ։
Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի «զ» և «մ» ենթակետերով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է խուլիգանությամբ և առանձնակի դաժանությամբ), որը նախատեսում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
«Դատախազությունը դիմում է դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ», – հայտնել են գերատեսչությունից։