Դատախազությունը կբողոքարկի Գիորգի Ահոբաձեին արդարացնելու որոշումը
Դատախազությունը կբողոքարկի Գիորգի Ահոբաձեին արդարացնելու որոշումը

Վրաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Թբիլիսիի քաղաքային դատարանի այն որոշումը, որով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահման մեջ մեղադրվող անձը ճանաչվել է անմեղ։ Տեղեկությունը տարածել է գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճռի մոտիվացիոն մասի ստանալուց հետո, սահմանված ժամկետում այն կբողոքարկի Թբիլիսիի վերստուգիչ (վերաքննիչ) դատարանում։

«Իրավապահ մարմինները մեղադրյալին ձերբակալել են 2024 թվականի դեկտեմբերի 8-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահման փաստով։

Ներքին գործերի նախարարության կողմից կատարված քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի ձեռք է բերել և պահել 3,73133 գրամ թմրամիջոց «ալֆա-պևեպե» (α-PVP)։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցները ամբողջությամբ քննվել են Թբիլիսիի քաղաքային դատարանում։ Սակայն դատարանը չի կիսել մեղադրող կողմի կողմից ներկայացված ապացույցները, մեղադրյալին ներկայացված մեղադրանքով ճանաչել է անմեղ և ազատել կալանքից», – ասված է դատախազության հայտարարության մեջ։