Դատախազությունը երկու անձի է ձերբակալել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու համար
Դատախազությունը երկու անձի է ձերբակալել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու համար

Վրաստանի դատախազությունը անձնական կյանքի գաղտնիության խախտման փաստով երկու անձի է ձերբակալել։ Այս մասին տեղեկություն է տարածել դատախազությունը։

Ինչպես նշում է դատախազությունը, Քվեմո Քարթլիի շրջանի դատախազության կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը ապօրինաբար ձեռք է բերել և տարածել է տուժողի անձնական կյանքը պատկերող տեսանյութը, իսկ մյուսը այդ տեսանյութը ապօրինաբար պահել է։

Դատախազության աշխատակիցները երկու անձանց ձերբակալել են հոկտեմբերի 18-ին։

«Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ պրիմա հոդվածի առաջին մասով (անձնական կյանքի գաղտնիության ապօրինի ձեռքբերում, պահում, օգտագործում, տարածում կամ այլ կերպ հասանելի դարձնել), ինչը որպես պատիժ նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Դատախազությունը դատարանին կդիմի օրենքով սահմանված ժամկետում՝ որպես խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությամբ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», – ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։