Դատախազությունը դիտավորյալ սպանության փաստով մեկ անձի մեղադրանք է առաջադրել
Դատախազությունը դիտավորյալ սպանության փաստով մեկ անձի մեղադրանք է առաջադրել

Վրաստանի Դատախազությունը դիտավորյալ սպանության փաստով մեկ անձի մեղադրանք է առաջադրել։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։

Քննչական գործակալության տեղեկություններով՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ հունվարի 31-ին Թբիլիսիում՝ Գարաղանիձեի փողոցի մերձակայքում, փոխադարձ վիճաբանության ժամանակ, մեղադրյալը հրազենով մի քանի վիրավորում է հասցրել տուժողին մարմնի տարբեր մասերում.

«Ստացած վնասվածքների հետևանքով տուժածը տեղում մահացել է։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են փետրվարի 1-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն) և 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով (ապօրինի զենք-զինամթերք գնել, պահել և կրել), որը նախատեսում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով։

«Դատախազությունը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ դիմում է դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում»,- նշվում է տեղեկատվության մեջ։