Դատարանին անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով Նիկա Մելիային որպես խափանման միջոց կիրառվել է կալանք
Դատարանին անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով «Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիային որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։
Վճիռը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորը քիչ առաջ։ Գործընթացին Նիկա Մելիան անձամբ չի մասնակցել։
Դատարանին անհարգալից վերաբերմունքի դեպքով մեղադրանքը Նիկա Մելիային ներկայացրել է դատախազությունը։ Դատախազության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ այս տարվա մայիսի 30-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում կայացած նախնական դատական նիստի ընթացքում մեղադրյալ Նիկանոր Մելիան դրսևորել է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ՝ վիրավորելով գործը քննող դատավորին։ Մասնավորապես՝ Նիկանոր Մելիան ջուր է շփել դատավոր Իրակլի Շվանգիրաձեի վրա, իսկ նիստից դուրս հանվելուց հետո նրան նաև խոսքերով է վիրավորել։
Նշենք, որ Նիկա Մելիան իրավապահները ձերբակալել էին վարչական կարգով մայիսի 29-ին։ Մայիսի 30-ին կայացած դատական նիստում դատավորին ջուր շփելու համար նա վտարվել է դահլիճից։ Նույն նիստում խափանման միջոցը՝ գրավը, փոխարինվել է կալանքով։