Դաշբաշի կիրճում ծրագրվում է կառուցել եզակի ապակե կամուրջ
Դաշբաշի կիրճում ծրագրվում է կառուցել եզակի ապակե կամուրջ

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Ալգեթիի ազգային այգու բնական հուշարձանի`Դաշբաշի կիրճում բարեկարգվելու է էկոտուրիզմի ենթակառուցվածքը:

Ըստ պաշտպանված տարածքների գործակալության, նախագծի համաձայն, նախատեսվում է կիրճում կառուցել եզակի ապակե կամուրջ: Կամրջի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է vesty.co.il կայքում, որտեղ տեղադրված են նաև նախագծի լուսանկարները:

Նախագիծն իրականացնում է հրեական KASS LAND ընկերությունը (նույն Kass Group): Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 45 միլիոն դոլար, իսկ կամրջի վրա կծախսվի 15 միլիոն դոլար:

Եզակի ապակե կամուրջը կբացվի 2020 թվականի օգոստոսին: Ապակե կամրջի կենտրոնում գործելու է սրճարան: Ըստ հաշվարկների, բացելուց հետո Ծալկա կայցելի մոտ երկու միլիոն զբոսաշրջիկ: