Դասաժամերի տևողության կրճատում, նոր առարկաներ և գնահատման նոր համակարգ. Ինչ նորույթներով են դիմավորում դպրոցները նոր ուսումնական տարին
Այսօր մեկնարկել է նոր ուսումնական տարին: Նոր սեզոնը դպրոցները դիմավորել են մի քանի նորույթով:
Ինչպես առաջին ալիքին ասել են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նորույթները կլինեն մի քանի ուղղություններով:
Նոր դասագրքեր
Նոր կրթական տարում հանրային դպրոցների առաջին-վեցերրորդ դասարանների աշակերտներին փոխանցվելու են նոր դասագրքեր, որոնք նախարարության լրատվությամբ, բարելավված են, ինչպես բովանդակության այնպես էլ տեխնիկական կողմով:
Եթե մինչ այժմ I-V դասարանների համար գրքերի քաշը մոտ 400 գրամ էր, այս տարի այն դարձել է 200 գրամ: Ինչ վերաբերում է V-VI դասարանների աշակերտների դասագրքերի միջին քաշը 500 գրամ էր, իսկ այժմ նա դարձել է 250 գրամ:
Դասագրքերի կշռից ելնելով, մի քանի դասագիրք բաժանվել է երկու, կամ երեք մասի:
«Ես և հասարակությունը» , «Մեր Վրաստանը»
«Ես և հասարակությունը» նոր առարկայի սկսվում է այս տարի III և IV դասարաններում բոլոր վրացալեզու դպրոցներում (ընտրված է մեկ դասագիրք): Այս առարկան դասավանդելու են սկսնակ դասարանների մանկավարժները, որոնք ամառվա ընթացքում անցել են հատուկ տրենինգներ:
Այս առարկան միմյանց է միավորում պատմությունը, աշխարհագրությունը և քաղաքացիական կրթությունը: Առարկայի շրջանակներում աշակերտները սովորելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են.
III դասարան – «իմ ընտանիքը», «դպրոցը, ընկերներ և հասակակիցներ», «միջավայր որում ապրում ես»:
IV դասարան – «մամուլ և լրատվություն», «որտեղ և ինչպես եմ ստանում կրթություն», «ես և իմ երկիրը»:
Ինչ վերաբերում է «Իմ Վրաստան» առարկային, ապա այն ուսուցանվելու է հինգերրորդ-վեցերրորդ դասարաններում: Պատմություն, աշխարհագրություն և քաղաքացիական կրթություն առարկան նույնպես վարելու են այն ուսուցիչները, որոնք անցել են հատուկ դասընթացներ:
Գնահատման համակարգ
Առաջին-չորրորդ դասարաններում այս պահին գործող ազգային կրթական ծրագրով միավորով գնահատում չի իրականացվում և գործում է միայն զարգացող գնահատում: Տարբեր առարկաների մանկավարժները մուտք են գործում հինգերրորդ դասարանից, որի հետ նաև գնահատման համակարգը, որով երեխաների մոտ ստեղծվում է տարբերվող կրթական միջավայր: Կոնկրետ, եթե մանկավարժը երեխային չեր դնում բարձրագույն գնահատում, երեխաները չէին հասկանում, թե ինչու է նա ստացել 9, որը նույնպես բարձր գնահատական է և ոչ թե 10, և դա նրանց համար սթրես էր:
Համապատասխնաբար նախարարությունը նախատեսել է դպրոցների նախաձեռնությունը, որ հինգերրորդ դասարանի առաջին կիսամյակում թվանշաններ չդրվեն, մանկավարժը և աշակերտը պետք է սովորեն միմյանց, որից հետո և հնարավոր կլինի դնել թվանշաններ:
Փոփոխություն է մտցվել նաև տնային աշխատանքի մասով, այն բանի փոխարեն, որ հիմնական բեռը լիներ դասաժամերի ժամանակ, հաճախ այդ բեռը տեղ էր գտնում տնային աշխատանքներում: Փոփոխությունների համաձայն, գնահատումը հիմնականում կիրականացվի դասաժամի ժամանակ ակտիվության համար, սակայն տնային աշխատանքը նույնպես գործելու է:
Դասաժամերի տևողությունը
Դասաժամերի տևողությունը կրճատվում է և 45 րոպեից դառնում է 40:
Փոփոխություններ սպորտի առարկայում
Սպորտի դասաժամին առաջին և չորրորդ դասարանում ավելացվել է մեկ ժամ: Բացի այդ սահմանվել է սահմանափակում, որ դպրոցները անձամբ չպակասեցնեն ժամերը: Մինչև այժմ գոյություն ունեցող պրակտիկայով, սպորտի, երաժշտության և մշակույթի դասաժամերից վերցվում էր 25 տոկոս և ավելացվում այլ առարկաներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan