Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Գրենլանդիայի աջակցության հանրահավաք
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Գրենլանդիայի աջակցության հանրահավաք

Դանիայում տեղի է ունեցել Գրենլանդիայի աջակցության ցույց։

Ցուցարարները հավաքվել են Կոպենհագենում՝ ԱՄՆ դեսպանատան առաջ և վանկարկել տարբեր կարգախոսներ, այդ թվում՝ «Ձեռքերդ հեռու Գրենլանդիայից»։

«Մենք բողոքում ենք ամերիկյան հայտարարությունների և Գրենլանդիայի անեքսիայի հավակնությունների դեմ։ Մենք պահանջում ենք հարգել Դանիայի թագավորության և Գրենլանդիայի ինքնորոշման իրավունքը։ Մենք կարող ենք հստակ ցույց տալ, որ մեզանում շատերն են, ովքեր աջակցում են Գրենլանդիային», – հայտարարել է «Ինուիտի» կազմակերպության նախագահ Կամիլա Սիեզինգը։