Դանիայի դեսպանություն - Շնորհավորում ենք Վրաստանի հավաքականին և բոլոր երկրպագուներին պատմական հաղթանակի կապակցությամբ, հաջորդ կանգառը Եվրոպայի առաջնությունն է
Դանիայի դեսպանություն - Շնորհավորում ենք Վրաստանի հավաքականին և բոլոր երկրպագուներին պատմական հաղթանակի կապակցությամբ, հաջորդ կանգառը Եվրոպայի առաջնությունն է

Վրաստանում Դանիայի դեսպանությունը շնորհավորում է Վրաստանին Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի և Եվրոպայի առաջնությանը մասնակցելու կապակցությամբ։

«Շնորհավորում ենք Վրաստանի հավաքականին և բոլոր երկրպագուներին այս պատմական հաղթանակի կապակցությամբ։ Հաջորդ կանգառը Եվրոպայի առաջնությունն է»,- գրել է Դանիայի դեսպանությունը։

Երեկ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Հունաստանին ու պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։