Դանիայի արտգործնախարար. Գրենլանդիան կարող է անկախանալ, եթե դա ցանկանան նրա բնակիչները, բայց չի դառնա ԱՄՆ նահանգ
Գրենլանդիան կարող է անկախանալ, եթե նրա բնակիչները ցանկանան, բայց այն չի դառնա ԱՄՆ նահանգ,- ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոկե Ռասմուսենը։
Դանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Կոպենհագենը լիովին ընդունում է, որ Գրենլանդիան ունի իր սեփական հավակնությունները, և եթե դրանք իրագործվեն, Գրենլանդիան կդառնա անկախ։
«Չեմ կարծում, որ մենք արտաքին քաղաքական ճգնաժամի մեջ ենք։ Մենք բաց ենք ամերիկացիների հետ երկխոսության համար, թե ինչպես կարող ենք ավելի սերտ համագործակցել, քան այժմ՝ ապահովելու ամերիկյան հավակնությունների իրականացումը»,- ասել է Լարս Լոքե Ռասմուսենը։
Միաժամանակ հաղորդվում է, որ Գրենլանդիայի առաջնորդ Մութե Էգեդեն Կոպենհագենում բանակցություններ է վարել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի հետ։