Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

17:09, 04.01.2025

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները։ Այս մասին հայտնում է սիրիական «SANA» պետական ​​լրատվական գործակալությունը՝ հենվելով Սիրիայի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի վարչության վրա։

Մինչ այդ Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է ներքին թռիչքները։

Գերատեսչության ղեկավար Աշադ Ալ-Սուլեյբի խոսքով՝ միջազգային գործընկերների աջակցությամբ ընթանում են Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների ամբողջական վերականգնման աշխատանքները։

Նմանատիպ