Դալյա Գրիբաուսկայտեն Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ հաստատել է իր աջակցությունը Վրաստանի Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին
Լիտվան ապագայում ևս շարունակելու է Վրաստանի հստակ աջակցությունը Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին,-այս մասին Լիտվայի հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ:
Կողմերը քննարկել են Վրաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հիմնական հարցերը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Վրաստանի առջև գոյություն ունեցող մարտահրավերների հարցերը: Ընդգծվել է եվրոպական գործընկերների և բարեկամների, այդ թվում Լիտվայի առանձնահատուկ աջակցությունը, այդ մարտահրավերների հաղթահարման գործում:
Նշվել է, որ Վրաստանը արևելյան գործընկերության լիդեր երկիր է և Եվրամիության «ավելին ավելի համար» դիրքորոշումը, Վրաստանի համար ամենաիրականն է: Լիտվայի նախագահը դրական է գնահատել Վրաստանում ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում իրականացած բարեփոխումները:
Հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվել Վրաստանի դերին, գլոբալ անվտանգության մարտահրավերների դեմ պայքարում:
Դալյա գրիբաուսկայտեն Մամուկա Բախտաձեին հյուրընկալել է Լիտվայի հանրապետության նախագահի պալատում:
Հանդիպմանը ներկա էին նաև, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և խորհրդարանի անդամ, Լիտվայի հանրապետության հետ բարեկամության խմբի ղեկավար, Բեքա Օդիշարիան:
Հեղինակ -
Edgar Barsegyan