Դադարեցրեք հաշվել. Դոնալդ Թրամփ
Դադարեցրեք հաշվել. Դոնալդ Թրամփ

«Դադարեցրեք հաշվել»,- այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր «թվիթերում»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը գրել էր, որ «յուրաքանչյուր ձայն պետք է հաշվել»:

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեռ շարունակվում է ձայների հաշվարկի գործընթացը, որի արդյունքը որոշիչ նշանակություն կունենա ընտրությունների համար: Այդ թվում են՝ Նեվադա, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգները:

«Ֆոքս նյուս» հեռուստաընկերության կանխատեսմամբ, Թրամփը առաջատարն է Փենսիլվանիայում, Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում, իսկ Ջո Բայդենը ՝ Նեվադայում: Նեվադայում հաղթանակ տանելու դեպքում Ջո Բայդենը կստանա ընտրական կոլեգիայի 270 ձայն, ինչը բավական է հաղթելու համար: