Դատարանը Խորավայի փողոցում սպանության գործով դատական նիստը կանցկացնի հավանաբար այսօր
Դատարանը Խորավայի փողոցում սպանության գործով դատական նիստը կանցկացնի հավանաբար այսօր

Անչափահասների նկատմամբ խափանման միջոց սահմանելու վերաբերյալ դատախազությունը արդեն դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարանին,- այս մասին առաջին ալիքին հայտնել են դատարանի մամուլի հետ հարաբերությունների ծառայությունից:

Մեղադրանք առաջադրելուց հետո, դատարանին դատավարությունը նշանակելու պահանջով դիմել է դատախազ Զազա Դաթուկիշվիլին:

Դիմումից հետո քաղաքային դատարանին տրվում է 24 ժամ, որի ընթացքում պետք է քննարկվի խափանման միջոցի հարցը: Հավանաբար դատարանը այդ հարցը կքննարկի մոտակա ժամերին: Նշենք, որ անչափահասների նկատմամբ դատախազությունը պահանջել է ամենախիստ միջոցը՝ բանտարկություն:

Հիշեցնենք, Թբիլիսիի դատախազությունը Խորավայի փողոցում կանխամտածված սպանություն իրականացնելու մեղադրանքով երկու անչափահասի ենթարկել է քրեական պատասխանատվության:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության կապակցությամբ մեկնաբանություն է արել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարը: