Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալության գործով շարունակվում են քննչական գործողությունները,- այս մասին տեղեկություն է տարածել Ուկրաինայի գլխավոր դատախազության մամլո քարտուղար Լարիսա Սարգանը՝ սոցիալական ցանցում:
Լարիսա Սարգանի հայտարարությամբ, դատախազությունը Միխեիլ Սաակաշվիլու համար խափանման միջոց է պահանջում տնային կալանք էլեկտրոնային ապարանջանով: