Դատախազությունը անչափահասների սպանության գործով հանցանքը թաքցնելու մեղադրանքով քրեական պատասխանատվության է ենթարկել 5 մարդու
Դատախազությունը անչափահասների սպանության գործով հանցանքը թաքցնելու մեղադրանքով քրեական պատասխանատվության է ենթարկել 5 մարդու

Թբիլիսիի դատախազությունը Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի մոտ տեղի ունեցած սպանության փաստը թաքցնելու մեղադրանքով քրեական պատասխանատվության է ենթարկել հինգ մարդու:

Դատախազությունը տարածել է հատուկ հայտարարություն.

«Հետաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք թաքցրել են քաղաքացի Գ.Ջ.-ի կողմից իրականացրած հանցանքը: Նրանք իրենց գործողություններով փորձել են թաքցնել հանցանքի հետքերը, ոչնչացնել գործի համար կարևոր նյութական ապացույցները, ինչպես նաև աջակցել են սպանության գործով մեղադրյալ Գ.Ջ.-ին թաքնվելու մեջ: Նշված անձինք մեղադրվել են քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով՝ հանցանքը թաքցնելու մեջ:

Երեք մարդ ձերբակալվել է, իսկ երկուսի նկատմամբ իրականացվում են անչափահասների արդարադատության օրենսգրքով նախատեսված միջոցառումներ: