Չնայած նրան, կնոջ մահը կապված էր անցակետի փակման հետ թե ոչ, դա նշանակում է, որ գոյություն ունեն մարդասիրական խնդիրներ,- այս մասին Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը ասել է լրագրողներին, մեկնաբանելով 70-ամյա կնոջ մահը:
«Եվրամիության դիտորդական առաքելությունը այս հարցով արել է հայտարարություն: Ինչպես գիտենք, առաքելությունն ուսումնասիրում է այս դեպքը: Մենք կշարունակենք ճնշում գործադրել, որպեսզի անցակետերը բացվեն: Սա առաջնահերթություն է, քանի որ անցակետերը երկու ամիս է փակ են: Չնայած նրան, կնոջ մահը կապված էր անցակետի փակման հետ թե ոչ, դա նշանակում է, որ գոյություն ունեն մարդասիրական խնդիրներ, որն ազդում է տեղի բնակիչների առօրյայի վրա: Հուսով ենք, որ կունենանք առաջընթաց»,- ասել է Կառլ Հարցելը:
Ախալգորիի մունիցիպալիտետի գամգեբելի, Նուգզար Թինիկաշվիլին հայտարարել էր, որ բռնազավթված Ախալգորիի ուղղությամբ այսպես կոչված անցակետերի փակման պատճառով, 70-ամյա կնոջը չեն կարողացել պատշաճ բուժօգնություն ցուցաբերել Ցխինվալիում և նա մահացել է: Նրա խոսքով, Մարգարիտա Մարտիաշվիլին, ով բնակվում էր բռնազավթված Ախալգորիից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող՝ Իկոթի գյուղում վատացել էր երկու օր առաջ և նրան տեղափոխել էին Ախալգորիի հիվանդանոց: