Ցույցերի պատճառով Վաշինգթոնում հայտարարվել է պարետային ժամ: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների մայրաքաղաքի քաղաքապետ՝ Մյուրել Բոուզերը:
«Twitter»-ում հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ պարետային ժամը կսկսվի ժամը 23:00-ին և կտևի մինչև առավոտյան 6-ը: Բոուզերի հայտարարությամբ, ոստիկաններին պարետային ժամը պաշտպանելու գործում կօգնեն ազգային գվարդիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, Վաշինգտոնում ռասիզմի դեմ տեղի ունեցած ցույցին մասնակցել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարները վակնարկում էին Մինեապոլիսում մահացած Ջորջ Ֆլոյդի անունը: Ակցիայի մասնակիցների մի մասը փորձել է փողոցում խարույկ վառել: Ոստիկանները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ:
Ավելի վաղ, Վաշինգտոնում անցկացվող նմանատիպ ցույցերը մի քանի անգամ վերածվել էին անկարգությունների: