Ցուցարարները ոստիկանության ուղղությամբ կրակում են հրավառությունից. Փորթլենդի ոստիկանություն
Փորթլենդում ցուցարարների և ոստիկանության միջև իրավիճակը լարված է: Քաղաքի ոստիկանության փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ կրակում են հրավառություն:
«Մարդիկ հրավառություն են նետում ոստիկանության ուղղությամբ: Մենք խորհուրդ ենք տալիս դադարեցնել այս գործողությունը: Մենք չենք ցանկանում դիմակություն: Ցանկանում ենք, որ այսօրվա օրը լինի խաղաղ»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Այսօր Փորթլենդի քաղաքապետը հայտարարել է, որ այսուհետ ոստիկանությունը արցունքաբեր գազ կկիրառի միայն այն դեպքում, եթե մարդկանց կյանքին վտանգ սպառնի: Այս պահին ոստիկանները օգտագործում են միայն ձայնային նռնակներ: