Ցուցարարները Հանրապետության հրապարակից երթով հասել են խորհրդարանի շենքի մոտ
Թբիլիսիում ընթանում է ընդդիմության ու նրանց կողմնակիցների հանրահավաքը:
Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները, ինչպես նաև երիտասարդական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին առաջին Հանրապետության հրապարակում, որից հետո երթով գնացել են Ռուսթավելիի պողոտայով և հասել խորհրդարանի մոտ: Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը սահմանափակված է:
Ինչպես երթի ժամանակ հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը, Գիգի Ուգուլավան, ընդդիմության հիմնական պահանջը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելն է համամասնական ընտրակարգով:
Հանրահավաքը շարունակվելու է ողջ գիշերվա ընթացքում, իսկ վաղը նախատեսվում է արգելափակել խորհրդարանի շենքը:
Վաղը խորհրդարանում տեղի է ունենալու աշնանային նստաշրջանի լիագումար նիստը: