Ցորենի և ալյուրի պաշարներն ավելի քան բավարար են, այս հարցը քաղաքականացվեց փոքր խմբի կողմից, աժիոտաժը արհեստականորեն ստեղծվեց. Իրակլի Ղարիբաշվիլի
Ցորենի և ալյուրի պաշարներն ավելի քան բավարար են, այս հարցը քաղաքականացվեց փոքր խմբի կողմից, աժիոտաժը արհեստականորեն ստեղծվեց. Իրակլի Ղարիբաշվիլի

Ալյուրի պաշարներն ավելի քան բավարար են, երկրում կան նաև ցորենի պաշարներ և ընդամենը մեկ ամսում, մեկուկես ամսից մենք կհավաքենք մեր ցորենը։ Հետևաբար, որևէ աժիոտաժի պատճառ չկար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում, որտեղ շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարից մանրամասն տեղեկություններ է լսել ցորենի և ալյուրի հետ կապված իրավիճակի մասին՝ ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, աժիոտաժն արհեստականորեն է առաջացել, և երկիրն այսօր խնդիր չունի այս ուղղությամբ։

«Ոլորտի ներկայացուցիչները պահանջում են ալյուրի հարկ մտցնել, հա՞։ Ինչը, բնականաբար, բերելու է հացի թանկացման։ Դա ոչ մեր շահերից է բխում, ոչ էլ մեր ժողովրդի, մեր բնակչության շահերից։ Ուստի այս աժիոտաժը, կարծում եմ, բացարձակ արհեստականորեն առաջացավ, մեր երկիրն այսօր որևէ խնդիր չունի։ Ալյուրի պաշարներն ավելի քան բավարար են, երկրում կան նաև ցորենի պաշարներ և ընդամենը մեկ ամսում, մեկուկես ամսում մենք արդեն մեր ցորենն ենք ստանում, բերքահավաք ենք անում, և հետևաբար որևէ աժիոտաժի պատճառ չկար։ Հասկանալի է, որ այս հարցը քաղաքականացվել է փոքր խմբի կողմից, և աժիոտաժը արհեստականորեն է ստեղծվել»,- ասել է վարչապետը։