«CNN» - Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպման հնարավորությունը նրա Ասիա կատարելիք այցի շրջանակներում
«CNN» - Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպման հնարավորությունը նրա Ասիա կատարելիք այցի շրջանակներում

ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկում է Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հնարավոր հանդիպման հարցը։

Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը, հնարավոր հանդիպումը կարող է տեղի ունենալ Ասիայում՝ Դոնալդ Թրամփի նախատեսվող այցի շրջանակում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս փուլում հանդիպման համար որևէ պատրաստություն չի սկսվել, և Փհենյանի հետ ուղիղ կապ չի եղել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն հայտնել էր Կիմ Չեն Ինի հետ հանդիպելու իր ցանկության մասին։