«CNN»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը իրենց լրագրողներին թույլ չի տվել Դոնալդ Թրամփի հետ նույն ինքնաթիռով ճանապարհորդել
Սպիտակ տունը «CNN»-ի լրագրողներին թույլ չի տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նույն ինքնաթիռով ճանապարհորդել:
Լրագրողները պետք է ԱՄՆ նախագահի հետ մեկնեին Տենեսի նահանգ՝ սեպտեմբերի 26-ին նախատեսված այցի ընթացքում:
Այս մասին ասված է «CNN»-ի հայտարարության մեջ:
Թրամփը Տենեսի նահանգ էր մեկնում ֆուտբոլային մատչին ներկա գտնվելու համար:
Ի գիտություն, սեպտեմբերի 21-ին «Politico»-ն, «CNN»-ը և «MS NOW»-ն հայտարարել էին, որ դաշնային դատարան հայց եններկայացնում այն նպատակով, որ իրենց լրագրողներին անհապաղ վերականգնվի Սպիտակ տուն մուտքի իրավունքը:
Ավելի ուշ Սպիտակ տանը նախատեսված պաշտոնական միջոցառումներին բոյկոտ էին հայտարարել «ABC», «CBS», «NBC» հեռուստաընկերությունները և նույնիսկ Թրամփի նկատմամբ հավատարմորեն տրամադրված «Fox News»-ը: Մեդիայի բողոքին միացել էին նաև «The New York Times» և «The Washington Post» թերթերը: Նրանք դադարեցրել էին նախագահի հետ կապված պաշտոնական կադրերի և նյութերի հրապարակումը:
Սեպտեմբերի 24-ին «Politico»-ի, «CNN»-ի և «MS NOW»-ի լրագրողների Սպիտակ տան մուտքի իրավունքը վերականգնվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատավորը Թրամփի վարչակազմին կարգադրեց անհապաղ թույլատրել այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը Սպիտակ տուն։