Չպետք է լինեն չափազանցված սպասումներ, որ փետրվարի 1-ին զբոսաշրջիկները մասսայաբար կայցելեն, դրան պետք է սպասենք ուշ գարնանը. Նաթիա Թուրնավա
Չպետք է լինեն չափազանցված սպասումներ, որ փետրվարի 1-ին զբոսաշրջիկները մասսայաբար կայցելեն, դրան պետք է սպասենք ուշ գարնանը,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով, առաջին փուլում խոսքը միայն օդային ճանապարհով զբոսաշրջիկների մուտքի մասին է, քանի որ ցամաքային սահմանների բացումն ավելի մեծ ռիսկ է պարունակում:
«Նախ, այս փուլում մենք խոսում ենք ոչ թե համընդհանուր բացման, այլ միայն օդային ճանապարհով ժամանած այցելուների և նրանց հետ կապված որոշ փոփոխությունների մասին: Ցամաքային սահմանների բացումը դեռևս մեծ ռիսկ են պարունակում:
Չպետք է լինի չափազանցված սպասում, որ փետրվարի 1-ին զբոսաշրջիկները զանգվածաբար կժամանեն Վրաստան: Դրա հնարավորությունը չի տալիս գլոբալ իրավիճակը, քանի որ համավարակ կա, մարդիկ խուսափում են ճանապարհորդելուց: Այստեղ մենք խոսում ենք առաջին այցելուների մասին, ովքեր հավանաբար չեն ժամանի փետրվարի մեկից, քանի որ զբոսաշրջության արդյունաբերության համար նույնպես որոշ ժամանակ կպահանջվի: Մենք կօգնենք ձեզ, որ մարքեթինգորեն դուրս տանենք այս լուրը և աշխատենք դրա վրա: Դա, հավանաբար, կլինի ավելի ուշ գարնանը, երբ մենք զգանք դրա իրական արդյունքները: Օրինակ, եթե մենք բոլորս հետևենք համավարակաբանների հանձնարարականներին և արձանագրություններին, ես մեծ հույս ունեմ, որ ռեստորանները կաշխատեն ոչ միայն Աջարիայում, այլ նաև մնացած Վրաստանում», – հայտարարել է Թուրնավան:
Ըստ Նաթիա Թուրնավայի, բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան անվերապահորեն մուտք գործել Վրաստան, եթե նրանք ներկայացնեն կովիդ պատվաստման լիարժեք կուրսը հաստատող փաստաթուղթը: