Չնայած նրան, որ լսում ենք ցինիկ հայտարարություններ, այնուամենայնիվ կգնանք բանակցությունների, գլխավորն այն է, որ «Վրացական երազանքը» գա ռացիոնալ առաջարկներով. Զաալ ՈՒդումաշվիլի
Դեռ մնացել է նվազագույն հնարավորություն, որ խորհրդարանը շարունակի բնականոն գործունեությունը և դրա համար անհրաժեշտ է ռացիոնալ որոշման ընդունում,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ, Զաալ Ուդումաշվիլին:
«Բանակցությունները միշտ իմաստ ունեն, նույնիսկ այն բանից հետո, երբ մեր դիմումները պաշտոնապես կհաստատվեն և մենք այլևս պատգամավոր չենք լինի: Դրանից հետո էլ կարող է շարունակվել, պարզապես այդ բանակցություններն ավելի բարդ կլինեն, քան այսօր են, քանի որ այսօր դեռ մի փոքր դեռ մնացել է նվազագույն հնարավորություն, որ խորհրդարանը շարունակի բնականոն գործունեությունը և դրա համար անհրաժեշտ է ռացիոնալ որոշման ընդունում: Մենք այսօր էլ պատրաստ ենք բանակցել, չնայած խորհրդարանում առաջ քաշված նախաձեռնություններին, որոնք սպառնում են և շանտաժի ենթարկում մեզ: Չնայած մենք ցինիկ հայտարարություններ ենք լսում, այնուամենայնիվ, մենք գալիս ենք բանակցությունների սեղանի մոտ: Ամենակարևորն այն է, որ «Վրացական երազանքը» գա ռացիոնալ առաջարկով», – հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին: